211652_close_icon
views-count1787 դիտում article-date 15:23 20-11-2015

«Ռեալ»-«Բարսելոնա». Բենզեմայի մասնակցությունը հարցականի տակ է

«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի մասնակցությունը «Բարսելոնայի» հետ սուպերկլասիկոյին առայժմ հարցականի տակ է: Թեպետ երեկ ֆրանսիացի ֆուտբոլիստը լիարժեք մասնակցել է մարզմանը, սակայն դեռ 100 տոկոսով պատրաստ չէ: Նշվում է, որ մադրիդցիների գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը Բենզեմայի փոխարեն կարող է խաղադաշտ մտցնել Իսկոյին կամ Խամեսին: Արքայական ակումբի բժիշկները մտավախություն ունեն, որ Բենզեման կարող է խորացնել վնասվածքը, որի պատճառով բաց էր թողել հոկտեմբերի մեծ մասն ու նոյեմբերի սկիզբը: Հիշեցնենք, որ «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումը կկայանա նոյեմբերի 21-ին՝ ժամը 21:15-ին:

Նմանատիպ նյութեր