211652_close_icon
views-count66553 դիտում article-date 15:00 28-02-2019

Կոտայքի մարզում թալանել են «Արմենիա» հեռուստաընկերության սերիալում «գողացողի» դեր կատարող, 27–ամյա քաղաքացու կողմից վարձակալական հիմունքներով բնակարանը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչ Սուրեն Կարապետյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 177 հոդվածւի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է վարձակալական հիմունքներով Կոտայքի մարզի Առինջ գյուղի տներից մեկի բնակիչ, 27-ամյա Էդգար Սարգսյանի ահազանգի փաստով: Վերջինս ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է տվել, որ փետրվարի 26-ի ժամը 20:00-ից մինչև 27-ի ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իր կողմից վարձակալական հիմունքներով տան ճաղավանդակը պոկելու և պատուհանը հարմարեցված գործիքով բացելու միջոցով ներս են մտել տուն և այնտեղից հափշտակել ոսկյա զարդեր, խոշոր չափի գումար, այդ թվում՝ ռուսական ռուբլի, մեծ քանակի խմիչքներ և կենցաղային իրեր: Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժի պետ Ղազարյանի գլխավորությամբ: Դեպքի վայրի զննություն է կատարել նաև քննիչ Ս. Կարապետյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի ավագ փորձագետ Արթուր Մելիքյանի հետ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Է. Սարգսյանը իրավապահներին հայտնել է, որ ինքը է «Արմենիա» հեռուստաընկերության դերասան է, սակայն նա 1-2 էպիզոդիկ դերերում է նկարահանվել, հիմնականում՝ գողացողի կերպարով է հանդես եկել, որից հետո նա այլևս «Արմենիա» հեռուստաընկերության սերիալներում չի խաղացել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր