Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Սպահան, այցելել Նաղշ-Է-ջհան հրապարակ և ծանոթացել տեղի մշակույթին
Պաշտոնական այցով երկրորդ օրը Իրանում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր գլխավորած պատվիրակությունն այսօր մայրաքաղաք Թեհրանից մեկնել են քաղաք Սպահան:
Օդանավակայանում հայկական պատվիրակությանը դիմավորել են Սպահանի նահանգապետ Աբբաս Ռեզային, Սպահանի հայոց թեմի առաջնորդ Սիփան եպիսկոպոս Քեչեջյանը և այլք:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանն այցելել է Նաղշ-Է-ջհան հրապարակ, շրջել, ծանոթացել տեղի մշակույթին: