211652_close_icon
views-count52008 դիտում article-date 11:11 28-02-2019

ճանապարհի մերկասառույցի պատճառով 44-ամյա վարորդը Mazda-ով գլխիվայր հայտնվել է ձորում. կա 6 վիրավոր. ճանապարհի չմշակման մեղավորը Լոռու Ճանշինն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 28-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Ստեփանավանի բնակիչ, 44-ամյա Խալաթ Ղարաջյանը իր վարած Mazda մակնիշի 38 RR 888 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածոււմ դուրս է եկել երթևեկելի գոռուց, բախվել գազախողովակին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու նրա 5 ուղևորները բժշկական օգնություն սատանալու նպատակով տեղափոխվել են Վանաձոր բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժաանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յյուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գուգարքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Սուրիկ Ազարյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Ռոման Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, քանի որ Լոռու Ճանշինը ոչ մի միջոց չի ձեռնարկել ճանապարհը մշակելու, աղ ու ավազ լցնելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր