211652_close_icon
views-count87794 դիտում article-date 10:03 28-02-2019

Նոր Նորքի և Վաղարշապատի ոստիկանները հայտնաբերել են գեներալ Մանվել Գրիգորյանի տղայի տունը թալանողներին. գողացված ապրանքների մի մասը հայտնաբերվել է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քր օր-օի 177 հոդվածւի 3-րդ մասի 1.1 կետի և 238 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է փետրվարի 24-ին Արշալույս գյուղի 17-րդ փողոցի 1-ին տնից կատարված գողության փաստով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները (բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ), համագործակցելով ոստիկանության Վաղարշապատի բաժնի (բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ) իրենց գործընկերների հետ, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Վաղարշապատի ոստիկանություն են բերման ենթարկել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 47-ամյա Գագիկ Մուրադյանին: Վերջինս կասկածվում է 3 անձանց հետ նշված գողությունը կատարելու մեջ: Ոստիկանները գողացված ապրանքների մի մասը հայտնաբերել են: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Մուրադյանը նախկինում դատապարտված է եղել ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով , 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 66 հոդվածի հատկանիշներով: Նա 2016 թ.-ի սեպտեմբերին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել պատժի լրիվ կրումով: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված տունը պատկանում է գեներալ Մանվել Գրիգորյանի տղային՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանին: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/02/25/1118376/?fbclid=IwAR1yWu_DYCgqPPfBQe7ExRP4xEakc_92TrZoj37yBdyd59BOTTj12olQYMk]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ խոշոր չափի գողության փաստով: Փետրվարի 24-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին էր դիմել Էջմիածին քաղաքի բնակիչ, 35-ամյա Հռիփսիմե Հակոբյանը և հայտնել, որ փետրվարի 23-ին, այցելելով Արշալույս գյուղի 17-րդ փողոցում գտնվող իր առանձնատուն, հայտնաբերել էր առաջին հարկի խոհանոցի պատուհանի երկաթյա ճաղավանդակը կոտրած, այնուհետև մտնելով ներս, հայտնաբերել է տունը տակնուվրա արված: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հ. Հակոբյանը ոստիկաններին հայտնել էր, որ անհայտ անձը կամ անձինք տան սենյակներից գողացել են տարբեր տեսակի իրեր, առարկաներ, բնանկարներ և այլ թանկարժեք ապրանքներ: Նրանք գողացել էին նաև ամուսնուն՝ 40-ամյա Կարեն Գրիգորյանին պատկանող հագուստները, ինչպես նաև «Վինչեստեր» տիպի հրացանը ՝ պատյանի և փաստաթղթերի հետ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր