1025 դիտում
20:23 27-02-2019
Արման Թաթոյանը պարզաբանումներ է պահանջել պետական մարմիններից ԶԼՄ-ներին անհատույց տրամադրած տարածքներից ազատելու իրավաչափության վերաբերյալ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ է սկսվել Երևանում գործող լրատվամիջոցներին պետության կողմից անհատույց տրամադրված տարածքներից ազատելու իրավաչափությանառնչությամբ՝ հաշվի առնելով, որ հարցն առնչվում է լրատվամիջոցների գործունեությանը:
ԶԼՄ-ներում հրապարակվել են տեղեկություններ այն մասին, որ Երևանի քաղաքապետի որոշմամբ Երևան քաղաքի Բուզանդի 1/3 հասցեի շենքում գործող լրատվամիջոցները ստացել են ծանուցում անհատույց օգտագործման իրավունքով զբաղեցրած տարածքներն անհիմն ազատելու վերաբերյալ։
Նույնաբովանդակ գրություններ են ստացել նաև Երեւանի Արշակունյաց 2 և Իսահակյան 28 հասցեներում գործող լրատվամիջոցները Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը ենթակա պետական գույքի կառավարման կոմիտեից։
Հաշվի առնելով, որ կարծիքի արտահայտման ազատության երաշխավորումն ու լրագրողի գործունեության պաշտպանվածությունը Մարդու իրավունքների պաշտպանի համար ունի կարևորագույն նշանակություն՝ Արման Թաթոյանը պարզաբանումներ է պահանջել Երևանի քաղաքապետից, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարից՝ առաջադրելով կոնկրետ հարցադրումներ:
Նմանատիպ նյութեր
1294 դիտում
09:05 18-02-2021
Անհեռատես նախագիծ. Արման Թաթոյանը կհանդիպի ԶԼՄ-ներին վերաբերող նախագծի հեղինակներին. «Ժողովուրդ»
Այս բաժնից
682 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1048 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»
766 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»