961 դիտում
17:01 27-02-2019
Նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ սեմինար՝ 2019 թվականի արգելված նյութերի վերաբերյալ
Այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ սեմինար՝ 2019 թվականի արգելված [url=http://msy.am/files/post/1543566423-List%202019%20final.pdf]նյութերի [/url]վերաբերյալ՝ մարզաձևերի ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչների մասնակցությամբ: Սեմինարն անցկացրեց նախարարության «Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի հակադոպինգային ծառայության պետ Արեգ Հովհաննիսյանը:
Սեմինարի մասնակիցներին ողջունեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 1-ին տեղակալ, նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը, որն իր խոսքում կարևորեց արգելված նյութերի բացառումը ինչպես մարզիկների մարզումների ընթացքում, այնպես էլ մարզումներից դուրս: «Վստահ եմ, որ բոլոր ներկաները գիտակցում են, թե նախաօլիմպիական տարում որքան կարևոր է պահպանել այն բոլոր կանոնները, որոնք այսօր կներկայացնի մեր հակադոպինգային ծառայության պետը»,- ասաց Գ. Ղազարյանը:
Սեմինարի բանախոս Արեգ Գալստյանը ներկայացրեց տարբեր նյութերի օգտագործման առանձնահատկությունները: Նա մասնավորապես նշեց, որ համաձայն վերջին հետազոտությունների՝ գլուկոկորտիկոստերոիդների օգտագործումը պետք է դադարեցնել մրցումներից առնվազն 15 օր առաջ, երբ դրանք օգտագործվում են օրալ, ներերակային, միջմկանային կամ ռեկտալ ճանապարհով: Տեղային միջհոդային, միջմաշկային, ներսինովիալ, հարհոդային, հարջղային ներարկումը թույլատրված է, եթե դա իրականացվել է մրցումային շրջանի սկզբից ոչ պակաս քան, 72 ժամ առաջ: «Այս դեպքում չի պահանջվում բուժման նպատակով արգելված դեղերի օգտագործման թույլտվություն, իսկ մրցումների սկզբից այլ ժամանակահատված առաջ կատարված տեղային ներարկման դեպքում այդ թույլտվությունը պարտադիր է»,- տեղեկացրեց մասնագետը:
Նմանատիպ նյութեր
1690 դիտում
22:50 17-01-2022
WADA-ի արգելված նյութերի ցանկում որոշ լրացումներ են կատարվել
Այս բաժնից
2308 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
745 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
694 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի