«Ժամանակ» թերթը գրում է. «Դաշնակցությունը, հայտնվելով ընդդիմության կարգավիճակում, որոշել է ցույց տալ, որ ինքը կարող է իր վրա վերցնել այն գործառույթները, որոնք նախկինում իրականացնում էր Սփյուռքի նախարարությունը:
Մասնավորապես ՀՅԴ-ն պատրաստվում է Բեյրութում կազմակերպել հայ լրագրողների համաժողով, որը նախկինում կազմակերպում էր Սփյուռքի նախարարությունը: Վերջերս այդ ծրագրի շրջանակում Բեյրութ են այցելել Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը և «Նոյյան տապան» լրատվական գործակալության խմբագիր Տիգրան Հարությունյանը»:Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
ՀՅԴ-ն իր վրա է վերցնում Սփյուռքի նախարարության գործառույթները. «Ժամանակ»
2019.02.27 10:25


Twitter
Вконтакте
Одноклассники