211652_close_icon
views-count5824 դիտում article-date 23:40 26-02-2019

Ոստիկանները բացահայտել են Այնթապում կատարված ավազակային հարձակման դեպքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փետրվարի 26-ին, ժամը 05.45-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 03.20-ի սահմաններում, դիմակավորված 2 անձինք դանակի սպառնալիքով Այնթապ գյուղում գտնվող մթերային խանութի դրամարկղից հափշտակել են 60.000 դրամ և ծխախոտներ: Դեպքի վայր է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը և ձեռնարկել անհետաձգելի գործողություններ: Կարճ ժամանակում ճշտվել է հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը: Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեպքից ժամեր անց հայտնաբերվել և հիշյալ ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով 4 անձ Այնթապ գյուղից բերման են ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին, ապա ներկայացվել քննչական բաժին: Հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները և բերման ենթարկվածներից յուրաքանչյուրի դերակատարումը պարզելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր