211652_close_icon
views-count1832 դիտում article-date 14:28 26-02-2019

Հայաստանին դրամական աջակցության չափն էապես ավելանալու է. ԵՄ դեսպան

Հայաստանին Եվրոպական Միության «Հովանոցային ֆոնդ»-ից տրվող գումարը 2019թ. էապես ավելանալու է: «[url=https://armenpress.am/arm/news/965578.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Անցյալ տարի առաջին անգամ «Հովանոցային ֆոնդ»-ից Հայաստանը ստացավ 10 միլիոն եվրո, և սա քաղաքական ազդակ է, որովհետև «Հովանոցային ֆոնդ»-ի անդամ լինելն ավելի կարևոր է, քան այդ ֆոնդից ստացված գումարի չափը: 2019-ին ևս ՀՀ-ի համար կլինի օժանդակության ավելացում՝ «Հովանոցային ֆոնդ»-ից: Սա նորից շատ կարևոր քաղաքական ազդակ է, որ ԵՄ-ն մեծապես բարձր է գնահատում ժողովրդավարական և այլ զարգացումների ընթացքը»,- ասաց Սվիտալսկին: ԵՄ դեսպանը հույս հայտնեց, որ առաջիկա տարիներին Հայաստանի Հանրապետությունը կկարողանա ավելի շատ օգտվել ԵՄ աջակցության տրամադրումից:

Նմանատիպ նյութեր