Հանրապետությունում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
Հանրապետության տարածքը փետրվարի 27-28-ին գտնվելու է բավականին ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում:
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ դրա արդյունքում առաջիկա 2 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան, հովտային գոտիներում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով:
«Հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, օդի ջերմաստիճանը փետրվարի 27-28-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով»,-նշել է Գագիկ Սուրենյանը: