211652_close_icon
views-count57233 դիտում article-date 10:07 26-02-2019

Մահվան ելքով վրաերթ Երևանում. «Կայզեր» սուպերմարկետի 23-ամյա առաքիչը Nissan-ով վրաերթի է ենթարկել«Մալի» կոշիկի սրահի 56-ամյա կոշկակարին. վերջինը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Ավտիսյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշերով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ փետրվարի 25-ին, Երևանում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի փաստով։ Ժամը 22։00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 23-ամյա Արայիկ Նավասարդյանը իր վարած Nissan մակնիշի 192 AP 61 համարանիշի ավտոմեքենայով Հալաբյան փողոցում վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Շինարարների փողոցի բնակիչ՝ 56-ամյա Ալեքսանդր Սոկոլյովին։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթակվածին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ժամը 01։25-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի օրվա պատասխանատու Արշակ Գրիգորյանին հայտնել են, որ վրաերթի ենթարկվածը վերակենդանացման բաժանմունքում գիտակցույան չգալով՝մահացել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։ Վարորդ Ա. Նավասարդյանը աշխատում է «Կայզեր» սուպերմարկետում՝ որպես առաքիչ, իսկ Ա. Սոկոլյովն աշխատում էր «Մալի» կոշիկի սրահում՝ որպես կոշկակար։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր