Կարիմ Բենզեմա. Հիմա ես եմ «Ռեալի» հարձակման առաջատարը
«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման մեկնաբանել է, թե ինչպես է փոխվել իր դերը թիմում՝ Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալուց հետո:
«Նախկինում «Ռեալում» կար մի տղա, որը մրցաշրջանի ընթացքում հիսունից ավել գոլ էր խփում: Ես խաղում էի Ռոնալդուի համար, մենք լավ տանդեմ էինք ստեղծել: Ես միշտ նրան էի որոնում, որպեսզի նրան օգնեի ավելի շատ գոլեր խփել:
Իսկ այժմ ես եմ «Ռեալի» հարձակման առաջատարը, ամեն ինչ ինձանից է կախված: Շատ երջանիկ եմ, քանի որ այժմ ես կարող եմ խաղալ իմ իսկական ֆուտբոլը», ասել է Բենզեման: