2033 դիտում
22:40 25-02-2019
Սումգայիթյան ողբերգության 31-րդ տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Բուխարեստում
Փետրվարի 24-ին Բուխարեստում տեղի ունեցավ Սումգայիթյան ողբերգության 31-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Հայկական Սուրբ Հրեշտակապետաց առաջնորդանիստ եկեղեցում Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ Պատարագ և կատարվեց հոգեհանգստյան պաշտոն՝ ի հիշատակ Սումգայիթյան կոտորածների անմեղ նահատակների: Այնուհետև, եկեղեցու բակում կանգնեցված խաչքարի մոտ Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության, Ռումինիայի Հայոց միության և Ռումինահայոց թեմի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ հուշապսակների զետեղման արարողություն:
Իր ելույթում Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը կարևորեց պետության, եկեղեցու և սփյուռքահայ կառույցների համագործակցությունը՝ համահայկական նշանակություն ունեցող հիմնախնդիրների լուծման և միջոցառումների իրականացման ճանապարհին: «1988թ. փետրվարի 27-29-ին ի պատասխան Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության, Խորհրդային Ադրբեջանի կազմից դուրս գալու ցանկության արտահայտման խաղաղ նախաձեռնությունների, Ադրբեջանի իշխանությունները Սումգայիթում և Ադրբեջանի այլ հայաշատ քաղաքներում սկսեցին խաղաղ հայ բնակչության բնաջնջումը` ուղեկցված հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ: Ողբերգությունից անցել է 31 տարի, սակայն միջազգային հանրության կողմից այդպես էլ միահամուռ և կոշտ դատապարման չեն արժանացել այս վայրագությունների կազմակերպիչները, իսկ կատարողները մնացել են անպատիժ: Հենց այդ անպատժելիությունն էլ նոր հանցանքներ ծնեց հայ ժողովրդի դեմ, իսկ Լեռնային Ղարաբաղում սանձազերծվեց պատերազմ․․․
Սումգայիթի կոտորածների հիաշատակը վառ պահելն, ինչպես նաև վաղեմության ժամկետ չունեցող այս հանցագործության համապատասխան պատմական և քաղաքական գնահատական տալը հանդիսանում է բոլորիս միասնական նպատակը»,- ասաց դեսպանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
767 դիտում
18:34 28-02-2014
Սումգայիթյան ջարդերի 26-րդ տարելիցին նվիրված միջոցառում Բրյուսելում
1488 դիտում
11:04 02-03-2014
Սումգայիթյան ջարդերի 26-րդ տարելիցին նվիրված միջոցառում Մոսկվայում
783 դիտում
17:27 03-03-2014
Սումգայիթյան ջարդերի 26-ամյա տարելիցին նվիրված միջոցառում Վարշավայում
Այս բաժնից
499 դիտում
15:32 01-05-2024
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ
364 դիտում
15:18 01-05-2024
Այն մարդիկ, որոնք կասեն՝ թե մենք Ռուսաստանի շպիոններ ենք, նիկոլական ուղղորդված պրոպագանդա է․ Հայկ Մարության
397 դիտում
15:07 01-05-2024
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը