Հարկադիր կատարման ծառայությունում կազմակերպվել է ԱԻՆ փրկարար ծառայության կողմից անցկացվող հատուկ դասընթաց
Փետրվարի 25-ինՀարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներին առնչվող 2019 թվականի հիմնական միջոցառումների պլանի շրջանակներումՀարկադիր կատարումն ապահովող ծառայութունում կազմակերպվել է դասընթաց-քննարկում «Ուժեղ երկրաշարժի դեպքում աշխատակիցների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» խորագրով:
Դասընթացը վարել են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության աշխատակիցներ Գուրգեն Մարտիրոսյանն ու Նարինե Հովհաննիսյանը, որին մասնակցել են Ծառայության ավելի քան 50 աշխատակիցներ:
Հարկադիր կատարողները ծանոթացել են երկրաշարժից առաջ, դրա ժամանակ պաշտպանվելու և դրանից հետո հիմնական վարքականոններին, քննարկել տարաբնույթ իրավիճակներում հնարավոր ելքերի տարբերակները և հարցեր ուղղել մասնագետներին: Դասընթացի ավարտին հարկադիր կատարողները դիտել են քննարկումն ամփոփող թեմատիկ ֆիլմ: