211652_close_icon

Նաիրա Զոհրաբյանի հորդորով կալանավոր Արա Թաթոսյանը դադարեցրել է հացադուլը

views-count1255 դիտում article-date 12:50 25-02-2019
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած կալանավոր Արա Թաթոսյանը դադարեցրել է հացադուլը: Aյս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: «Այսօր իմ հորդորով «Արմավիր» քրեակատարողականում հացադուլ հայտարարած Արա Թաթոսյանը դադարեցրեց հացադուլը։ Համաներումը անհասկանալի պատճառով չի կիրառվել Թաթոսյանի վրա՝ չնայած իր հոդվածը ենթակա է համաներման։ Կարծում եմ ՝ դատարանը պետք է անհապաղ քննարկի այս գործը, և ես, ինչպես միշտ, լինելու եմ հետևողական»,- գրել է Զոհրաբյանը:

Նմանատիպ նյութեր