211652_close_icon
views-count1406 դիտում article-date 11:51 25-02-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` փետրվարի 22-ից 25-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 22-ից 25-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 134 դեպք։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 32, մարմնական վնասվածք հասցնելու 28, ծեծի 17, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման 8, բնակարանային գողության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 6-ական, յուրացման կամ վատնման 5, կողոպուտի, շորթման և գույքի դիտավորությամբ ոչնչացման 3-ական, զենք-զինամթերքի առգրավման, ակնհայտ հանցավոր ճանապարհով գույք ձեռք բերելու կամ իրացնելու ու ապօրինի ծառահատման 2-ական, անձի առևանգման, պետական հասարակական ունեցվածքի գողության, ավտոմեքենա փախցնելու, կաշառակերության, սպանության սպառնալիքի, փաստաթղթի կեղծիքի, անզգուշությամբ գույքի վնասման, համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու ու 16 տարին չլրացածի հետ սեռական հարաբերություն ունենալու 1-ական դեպք: Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության փորձի և վրաերթի 1-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 37 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 59-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր