Փրկենք Դավիթաշենը «Սարի թաղ» կամ նմանատիպ այլ թաղամաս դառնալուց. Ռաֆայել Գևորգյան
Ռաֆայել Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այս Նամակը հասցեագրվում է անձամբ՝ Երևանի Քաղաքապետ՝ Հայկ Մարությանին, Գլխավոր ճարտարապետ՝ Արթուր Մեսչյանին, և Դավթաշեն համայնքի Թաղապետ Միքայել Թումասյանին:
Հարգելի Պարոնայք՝
Այս նամակին կից ուղարկում եմ նկարներ որոնք արված Դավթաշեն համայնքում: Իմ ունեցած տեղեկություններով տարածքում նախատեսվում է կառուցել բնակելի տներ ու եկեղեցի և այս պահի դրությամբ կա նաև փոքրիկ մատուր: Հանդիսանում եմ Դավթաշեն 1-ին թաղամաս, 60/4 տան սեփականատեր և իմ սեփական տարածքը նույնպես ներառված է տվյալ նկարներում:
Այժմ իմ խնդրանքը հետևյալն է՝ արդյո՞ք գոյություն ունի կամ կարող է պատրաստվել տարածքի մի այնպիսի ԳԾԱԳԻՐ որտեղ ներառված կլինեն բոլոր ճանապարհները, մայթեզրները, ծառերը, կանգառները, կոմունիկացիաների անցկացման ուղիները և այնպիսի քաղաքաշինական նորմեր, որոնց շնորհիվ կարելի լինի երաշխավորել այդ թաղամասին ճարտարապետական ապագան:
Երկրորդ հարց և խնդրանքս հետևյալն է՝ տվյալ տարածքում մոտ ապագայում ԾԱՌԱՏՈՒՆԿ նախատեսվա՞ծ է, թե՞ ոչ:
Նախապես շնորհակալություն եմ հայտնում Ձեզ այն բանի համար, որ Դուք սրտացավ վերաբերմունք կցուցաբերեք այս կուսական միջավայրի նկատմամբ և կփրկեք այն «Սարի թաղ» կամ նմանատիպ այլ թաղամաս դառնալուց»: