Իրանը հայտարարել է, որ պատժամիջոցների խստացման դեպքում կզարմացնի ԱՄՆ-ին
Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը ԱՄՆ-ին կզարմացնի պատասխան քայլերով, եթե Վաշինգթոնը որոշի խստացնել հակաիրանական պատժամիջոցները՝ նավթի արտահանման ոլորտում:
«Ես չեմ հստակեցնի, թե ինչ քայլերի մասին է խոսքը: Դոնալդ Թրամպը սիրում է անակնկալներ, այդ իսկ պատճառով մենք նրան կզվարճացնենք», նշել է նախարարը շվեյցարական Basler Zeitung պարբերականին տված հարցազրույցում: Զարիֆը ընդգծել է, որ Թեհրանը մասնակցելու միջուկային գործարքին այնքան ժամանակ, քանի դեռ դրան աջակցում է Իրանի ժողովուրդը:
Միջուկային համաձայնագրում մեր մասնակցությունը կախված է լինելու իրանական ժողովրդի կամքից: Փոքրամասնությունը աղմկում էր, թե իրենք դեմ են գործարքին: Սակայն երբ մարդիկ չարանում են, փոքրամասնությունը կարող է վերածվել մեծամասնության», ասել է Զարիֆը:
Նախարարը ընդգծել է, որ իրանցիներին 51%-ը հանդես է գալիս, որպեսզի Թեհրանը մասնակցի գործարքին և իրանական իշխանությունները չեն կարող ժողովրդի կամքին բռնանալ: