G7-ը կքննարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հարցը
Մեծ յոթնյակի հունիսի 4-ին և 5-ին հրավիրված Բրյուսելյան գագաթաժողովում հնարավոր է քննարկվի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հարցը, այս մասին Ինտերֆաքսին, գաղտնի մնալու երաշխիքով, հաղորդել է եվրոպական դիվանագիտական աղբյուրը:
«G7-ի անդամ երկրների ղեկավարները կրկին պատրաստակամություն են հայտնել խստացնել պատժամիջոցները, եթե դրանց անհրաժեշտությունը լինի»,- պարզաբանել է նա:
Ինչպես ավելացրել է աղբյուրը, հանդիպման առաջին երեկոն նվիրվելու է ՈՒկրաինայում իրադրությունը քննարկելուն: