211652_close_icon
views-count20292 դիտում article-date 15:14 22-02-2019

Աշտարակում թալանել են Արագածոտնի մարզպետարանի կրթության և մշակույթի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի տունը. տարել են ոսկյա զարդեր և գումար

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Սուքիասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 21-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր չափի գողության փաստով։ Ժամը 22;30-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել փաստացի Աշտարակ քաղաքում բնակվող 51-ամյա Կարեն Սիմոնյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 08։30-ից մինչև ժամը 22։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք մտել են Աշտարակ քաղաքի Ղ. Փարպեցու փողոցի վրա գտնվող իր տուն և այնտեղից հափշտակել ոսկա զարդեր և գումար։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գողը կամ գողերը տուն են մտել երկրորդ հարկի պատուհանից, իսկ Կ. Սիմոնյանն էլ աշխատում է Արագածոտնի մարզպետարանի կրթության և մշակույթի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր