37224 դիտում
23:04 01-04-2021
Արմավիրի մարզում թալանել են Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի տունը. հափշտակել են գումար ու ոսկյա զարդեր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 31-ին, բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել Արմավիր քաղաքի բնակիչ, 58-ամյա Աշոտ Հովհաննիսյանից, ով հայտնել է, որ Մաշտոցի փողոցի 3-րդ շենքի իր բնակարանի տան դուռը բաց է և այն ամբողջովին տակնուվրա է արված:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Հարությունյանի գլխավորությամբ:
Արդեն տեղում Ա. Հովհաննիսյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ նույն օրը անհայտ անձը կամ անձինք ժամը 09:00-ից մինչև 13:00-ն ընկած ժաանակահատվածում հարմարեցված բանալիով բացել են տան դուռը, մտել ներս, տունն ամբողջովին տակնուվրա են արել, հյուրասենյակից հափշտակել գումար, իսկ ննջարանից՝ ոսկյա զարդեր:
Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Ա. Հովհաննիսյանը աշխատում է Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինութան վարչության պետ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+