211652_close_icon

Վրաստանի խորհրդարանը հրաժարվեց հանցավոր հայտարարել Սահակաշվիլիի ռեժիմը

views-count3862 դիտում article-date 11:34 22-02-2019
Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստում չի պաշտպանել 2004-2012 թվականներին երկիրը ղեկավարած նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի ռեժիմը հանցավոր հայտարարելու բանաձևի նախագիծը, հայտնումէ Ria Novosti-ն։ Նախագիծը պատրաստել էր «Հայրենասերների դաշինք» ընդդիմադիր կուսակցությունը: Բացատրական գրության մեջ նշվում է, որ բանաձևի նպատակը «Միասնական ազգային շարժման» կառավարման տարիներին Վրաստանում հաստատված ռեժիմը «հանցավոր ու անձնիշխանական» ճանաչելն է, ինչպես նաև արդարության վերականգնումը, հանցագործությունների հետաքննումն ու մեղավորներին պատժելը: Նախագծով դատախազությանը հանձնարարվում էր առաջիկա 6 ամիսներիընթացքում ավարտին հասցնել նախկին իշխանության ղեկավարների դեմ հարուցված բոլոր քրգործերը:

Նմանատիպ նյութեր