3250 դիտում
15:39 10-03-2017
Սեյրան Օհանյանը խոստանում է Սահակաշվիլիի սխալները չանել և ՌԴ-ի հետ միասին լինել. aravot.am
ՕՐՕ դաշինքն այսօր քարոզարշավ արեց Չարենցավանում: Վարդան Օսկանյանը վստահեցրեց չարենցավանցիներին, որ այս ընտրություններին ժողովուրդն իրական այլընտրանք ունի, հայտնում է [url=http://www.aravot.am/2017/03/10/864336/]aravot.am[/url]-ը։
Նա թերահավատորեն ասաց, որ չգիտի՝ նախորդ ընտրություններին եղել է այդ այլընտրանքը, թե ոչ, բայց հիմա կա իսկական այլընտրանք. «Եթե մեզ հետաքրքրեր պաշտոնը, ինքնահարստացումը, մի հավատացեք, մենք այդ առիթն ունեցել ենք, կանեինք, այլ տեղում կլինեինք: Մեզ այդ հնարավորությունը տրվել է, բայց մենք մեր ընտրությունն արել ենք, մեր ընտրությունն է Հայաստանը: Մեր նպատակը ազնիվ է, հավատում ենք, որ կարող ենք իրավիճակ փոխել»:
Վարդան Օսկանյանն ասաց, որ Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ ինքը նույնիսկ բարոյական իրավունք չունեին իրենց չտրամադրել ժողովրդին. «Հայրենիքի կանչն էր, որ ինձ եւ Րաֆֆի Հովհաննիսյանին ստիպեց թողել մեր հանգիստ կյանքը ԱՄՆ-ում: Մենք փորձ ենք կուտակել, նույնը Սեյրան Օհանյանը: Մենք այսօր դա պետք է վերադարձնենք: Մեր ծրագիրը անվանել ենք 365 օր: Դա պատահական անուն չի: Մեզ համար երկրում փոփոխություն անելը առօրյա աշխատանք է լինելու»:
Վարդան Օսկանյանը վստահեցրեց, որ երկիրը շատ արագ կարող են ոտքի կանգնեցնել, բանակում փոփոխություն անել, պայմանագրային զինծառայողների աշխատավարձը հասցնել մինչեւ 240 հազար դրամի: Մենք դեմագոգիայով չենք զբաղվում, մեր տված խոստումները մենք անելու ենք: Սեյրան Օհանյանը մեր հաղթանակի առաջին շարքում է եղել, իր առողջությունն է դրել, Րաֆֆի Հովհաննիսյանը մեր ժողովրդի մեծ վստահությունն է ունեցել, ես միացել եմ նրանց: Քվեարկեք այս դաշինքի օգտին եւ վստահեցնում եմ, երբեք հուսախաբ չեք լինելու»: Արցախի հերոս Սեյրան Օհանյանի խոսքերով՝ «Կառավարման համակարգում արմատական բարեփոխումներ ենք իրականացնելու: Լինելու է գաղափարական աշխատանք, որը մեր երկրում բացակայում է: Լինելու է հաշվետվողականություն ժողովրդի առջեւ: Մենք խոսք ենք տալիս՝ տալու ենք այդ հաշվետվությունը, եթե չլինի՝ պատրաստ ենք արժանանալու ժողովրդի ընդհանրական դատաստանին: Ես սա հենց այնպես չեմ ասում, սա իմ անկեղծ սրտից է բխում»:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր [url=http://www.aravot.am/2017/03/10/864336/]կայքում[/url]։
[img]http://shamshyan.com/ups/images/0506515001489145948418475.jpg[/img][img]http://shamshyan.com/ups/images/0293015001489145946871273.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
3666 դիտում
23:20 03-06-2021
Նախկինում բոլոր գործած սխալները ուղղելի են, իսկ այս իշխանության գործած սխալները՝ անդառնալի. Արթուր Վանեցյան
2738 դիտում
13:36 23-02-2021
Վրաստանը ժողովրդավարությունց հետ քայլ արեց՝ ձերբակալելով Սահակաշվիլիի կուսակցության առաջնորդին. ԱՄՆ
Այս բաժնից
1207 դիտում
13:11 05-01-2025
Սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում նաև բուք, ճանապարհներին մերկասառույց
1504 դիտում
11:40 05-01-2025
Այսօր Սուրբ Ծննդի Ճրագալույցն է, կմատուցվի Սուրբ Պատարագ
1612 դիտում
11:29 05-01-2025
Այսօր Սուրբ Ծննդի Ճրագալույցն է, կմատուցվի Սուրբ Պատարագ