211652_close_icon
views-count847 դիտում article-date 12:12 21-02-2019

Կառավարությունը կայացրեց դատավորներին և ԲԴԽ անդամներին սոցիալական փաթեթի շահառուների շրջանակում ներառելու որոշում

Կառավարությունը որոշում կայացրեց դատավորներին և Բարձրագույն դատական խորհրդի անդամներին ներառել սոցիալական փաթեթի շահառուների շրջանակում։ Վարչապետը նշեց, որ որքան էլ ունենան վերապահումներ, կարծում է, որ այս ճանապարհով պետք է գնան, քանի որ սրանով քայլ են անում լուծելու՝ ոչ միայն դատավորների համար խնդիրները, այլ քաղաքացիների և երկրի համար: «Մենք հնարավոր պայմանները պետք է ստեղծենք, որ դատավորները օբյեկտիվորեն սրա-նրա ձեռքին նայելու մեծ անհրաժեշտություն չունենան: Մենք խստորեն պետք է պայքարենք կոռուպցիայի և ապօրինի որոշումների դեմ, բայց այս խնդիրների ծագման սոցիալական բաղադրիչը պետք է նեղացնենք։ Այս կարգի որոշումները պոպուլյար չեն և չեն էլ կարող լինել, բայց այս տարի կայացրած որոշումներով պետպատվերից օգտվող քաղաքացիների շրջանակը մեծացվել է 250 հազարով», - «[url=https://armenpress.am/arm/news/965034.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ, ասաց նա։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետական կառավարման համակարգի գրավչությունը որակյալ աշխատուժի համար պետք է բարձրացվի, քանի որ այդ որակից է կախված քաղաքացիների կյանքի փոփոխությունների որակը, արդյունավետությունը: «Կարող ենք գերանդին առնել և ամբողջ պետական համակարգը աջ-ձախ հնձել, բայց դրա պատճառով կառաջանան հետևանքներ, որ տասնյակ տարիներում հնարավոր չի լինի լուծել: Պետական կառավարման համակարգը և պետությունը զգայուն է մարդու օրգանիզմի համար և ճիշտ չախտավորված բուժումներ նշանակելը մահացու հետևանքների կարող է բերել», - ասաց նա։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/965034.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր