211652_close_icon
views-count43426 դիտում article-date 21:30 20-02-2019

Զավեշտալի դեպք Կոտայքի մարզում. ամուսինը «Ռոյալ» խաղատանը խոշոր չափի գումար տանուլ տալուց հետո կեղծ ահազանգ է տվել, որ իբրև ՀՀ նախկին նախագահների և օլիգարխների թիկնապահները իրենց պատանդ են պահում

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ փետրվարի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Մի քաղաքացուհի ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Ծաղկաձոր քաղաքում գործող «Ռոյալ» խաղատանը նախկին նախագահների, պաշտոնյաների և օլիգարխների թիկնապահները մի խումբ մարդկանց պատանդ են վերցրել ու դանակի սպառնալիքի տակ նրանց մոտ եղած փողերն ու ոսկյա զարդերը վերցրել են: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ ոստիկանությունը կգնար ահազանգի հետքերով, հերթական ահազանգն է ստացվել անհայտ քաղաքացու կողմից, ով հայտնել է, որ իրեն պատանդ են պահել և ատրճանակով ուզել են իրեն խփել: Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Դավիթ Սարգսյանի, ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետի գլխավորությամբ, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ, պարզել են, որ ահազանգի հեղինակներն են Ծաղկաձոր քաղաքի բնակիչներ Վարսենիկ Դ.-ն և Արա Մ.-ն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է նաև, որ Արա Մ.-ն կնոջն իրականությունը չհամապատասխանող տեղեկություններ է հայտնել, փորձելով այդ կերպ արդարացնել «Ռոյալ» խաղատանը իր կողմից խոշոր գումար պարտվելու հանգամանքը: Ամուսինները ոստիկանությունում հայտնել են նաև, որ ահազանգերում նշված տեղեկությունները Արա Մ.-ի կողմից մտացածին են և իրականությանը չեն համապատասխանում: Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր