50555 դիտում
20:10 26-10-2019
Ծաղկաձորի «Ռոյալ» խաղատանը ԱՁ տնօրենի, նրա ընկերոջ և խաղատան անվտանգության պետի միջև վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել. պատճառը խաղադրույքն է եղել
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 01:30-ի սահմաններում, ոստիկանության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի «Ռոյալ» խաղատան ներսում միջադեպ է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 01:00-ի սահմաններում, նշված խաղատան անվտանգության պետ, Երևանի բնակիչ, 35-ամյա Գարեգին Կ.-ն իր՝ թվով 10 աշխատակիցների հետ, նշված խաղատանը՝ խաղատան անվտանգության կանոնները խախտելու համար նկատողություն են արել Երևանի բնակիչներ, 38-ամյա Բաբկեն Ա.-ի և 46-ամյա Միքայել Շ.-ի հետ, որի ընթացքում վերջիններս տևական ժամանակ չեն ենթարկվել անվտանգության աշխատակիցների՝ նրանց կարգի հրավիրելու հորդորներին, որից հետո ցուցաբերել են անվայելուչ պահվածք ու անվտանգության աշխատակիցները՝ տեսնելով, որ նրանք չեն հանդարտվում, ստիպված նրանց հրելով դուրս են բերել խաղատնից, որից հետո Բաբկեն Ա.-ն և Միքայել Շ.-ն դիմել են իրավապահներին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վիճաբանության պատճառներից մեկը եղել է նաև խաղադրույքը:
Գ. Շամշյանի տեղեկություններով, Հրազդանի ոստիկանները հայտնաբերել են թե տուժածներին, և թե խաղատան անվտանգության պետ ներկայացած Գարեգին Կ.-ին, ով նույնպես ներկայացվել է ոստիկանության Հրազդանի բաժին, կատարվածի մասին բացատրություն տվել և բաց թողնվել:
Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ, մյուս անձանց ինքնությունը ճշտելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով, Միքայել Շ.-ն Երևանում գործող ԱՁ-ներից մեկի տնօրենն է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
87526 դիտում
21:58 04-04-2021
Կրակոցներ Ծաղկաձորի «Ռոյալ» խաղատան ավտոկայանատեղիում. կասկածյալների մեջ է Հանրապետության քաղաքապետերից մեկը