1996 դիտում
11:34 20-02-2019
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է ամերիկահայ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան կապակցությամբ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է ամերիկահայ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան կապակցությամբ:
ՀՀ վարչապետը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարել է հետևյալ գրառումը.
«Խորը վշտով տեղեկացա ամերիկահայ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան մասին: Անգնահատելի է նրա ներդրումը երկրաշարժից տուժածներին, Լեռնային Ղարաբաղի պատերազմի փախստականներին օգնելու, ամբողջ աշխարհում հայկական մշակույթը տարածելու և բարեգործական ջանքերի հարցում»:
Ամերիկահայ մեծանուն բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնը մահացել է փետրվարի 18-ին, 86 տարեկանում: Լուիզ Մանուկյան-Սիմոնը ծնվել է 1933 մայիսի 19-ին Դետրոյթում։ Նրա հայրը հայտնի հասարակական գործիչ, Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, բարերար Ալեք Մանուկյանն է, ծնունդով Զմյուռնիայից, ով մեծ ներդրում է ունեցել աշխարհի հայերի համախմբման գործում։ 1962 թվականին նրա ծնողները հիմնադրել են «Լուիզ Մանուկյան-Սիմոն» հիմնադրամը, որը հետագայում վերանվանվել է «Մանուկյան-Սիմոն» հիմնադրամ։ 2007 թվականին 1,2 միլիոն դոլար ֆինանսավորում է հատկացրել Միչիգանի համալսարանի հայ ուսանողներին։ 1979 թվականին Լուիզ Մանուկյան-Սիմոնը ծառայության է անցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Արևմտյան թեմում, եղել է առաջին կին ծառայողը։ 2000 թվականին Լուիզ Մանուկյան-Սիմոնը և նրա եղբայր Ռիչարդ Մանուկյանը 2 միլիոն դոլար նվիրաբերել են Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շինարարությանը։
Նմանատիպ նյութեր
3564 դիտում
18:10 29-03-2019
Սուրբ Գայանե վանքում կկատարվի հոգեհանգիստ ազգային բարերար Լուիզ Մանուկյան Սիմոնի մահվան 40-օրեքի առիթով
3351 դիտում
21:20 30-03-2019
Ազգային բարերար Լուիզ Մանուկյան Սիմոնի համար կկատարվի հոգեհանգստյան կարգ մարտի 31-ին
1498 դիտում
16:00 21-02-2019
Վազգեն Մանուկյանն իր և Հանրային խորհրդի անունից ցավակցագիր է հղել Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան կապակցությամբ