211652_close_icon
views-count2506 դիտում article-date 23:03 18-02-2019

Ոստիկանները բերման են ենթարկել վճարային տերմինալներից գողություններ կատարողին

Փետրվարի 17-ին, ժամը 02.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Սարյան և Ամիրյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 1984 թ. ծնված Հովհաննես Բ.-ին, որը խոստովանական բացատրություն է տվել, որ Մաշտոցի պողոտայի թիվ 22 հասցեում տեղադրված վճարային տերմինալից կատարել է գողություն: Նշել է նաև, որ Կենտրոն վարչական շրջանում ևս կատարել է նմանատիպ մի շարք գողություններ: Վնասի չափը պարզվում է: Կատարվում է քննություն: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր