1147 դիտում
14:16 03-07-2015
Տնից և նոտարական գրասենյակից գողություններ կատարողին հայտնաբերեցին
1951 թ. ծնված Ալմիրա Բ.-ն ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում էր տվել, որ բաց դռնից մուտք գործելով՝ իր տնից գողացել են ոսկյա զարդեր և 500 դոլար՝ պատճառելով մոտ 600.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ, նշված հանցագործությունը կատարելու համար, մեղադրանք է առաջադրվել 1962 թ. ծնված Պավել Ջ.-ի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով:
***
Ապրիլի 2-ին մեկ այլ քաղաքացի նույն բաժնում հաղորդում է տվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ, մուտքի դռան կողային ապակին կոտրելով, Ստեփանավանի Ռուսթավելու փողոցում գտնվող նոտարական գրասենյակից գողացել են 80.000 դրամ, դանակ և երկու կոնյակ` պատճառելով ընդհանուր 100.000 դրամի նյութական վնաս:
Պարզվել է, որ նշված հանցագործությունը նույնպես հեղինակել է Պավել Ջ.-ն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
747 դիտում
13:15 22-12-2014
Նոտարական գրասենյակից որևէ քաղաքացի չպետք է դժգոհ կամ անպատասխան հեռանա. Հովհաննես Մանուկյան
1196 դիտում
13:11 01-04-2015
Հունվար-մարտ ամիսներին Երևանի տարբեր վայրերից մի շարք գողություններ կատարողին հայտնաբերեցին
Այս բաժնից
679 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
568 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
778 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am