2892 դիտում
10:32 18-02-2019
Վարդենիս համայնքի ղեկավարի ընտրություններում բացարձակ առավելությամբ հաղթել է Արամ Մելքոնյանը
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, անկուսակցական Արամ Մելքոնյանն ընտրվել է համայնապետի պաշտոնում:
ԿԸՀ-ն հրապարակել է երեկ հանրապետության որոշ մարզերում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները, համաձայն որի Արամ Մելքոնյանը ստացել է 1719 քվե:
Մյուս թեկնածուները՝ Կարեն Մկրտչյանն ստացել է 931 ձայն, Արկադի Խաչատրյանը՝ 823 ձայն, Գևորգ Սիմոնյանը 591 ձայն, Արսեն Ամիրխանյանը՝ 555 ձայն, Վահան Զարոյանը՝ 504, Գարսևան Սաղաթելյանը՝ 350, Գրիշա Աղաջանյանը՝ 273:
Համայնքի ղեկավարի ընտրություններ են անցկացվել մարզի Ակունք համայնքում: Գործող համայնքապետ Հունան Ռուբենյանը թեկնածություն չի առաջադրել:
Ամենաշատ քվեն ստացել է Նիկոլա Խաչատրյանը ստացել է 561 ձայն, իսկ Նորիկ Հայրապետյանը, ում անունը 2018-ի ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում ներառված է եղել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում, զիջել է ընդամենը 5 ձայնով՝ ստանալով 556 քվե:
Մյուս թեկնածուների ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Ստեփան Ղազարյանը ստացել է 135, Արեգ Մկրտչյանը՝ 274, Կարեն Սիմոնյանը՝ 469 քվե:
Նմանատիպ նյութեր
3206 դիտում
11:17 18-02-2019
Ակունք համայնքի ղեկավարի թեկնածու Նիկոլա Խաչատրյանը հաղթել է 5 ձայնի առավելությամբ
3359 դիտում
10:22 10-12-2018
Ճամբարակ խոշորացված համայնքում «Իմ քայլը» դաշինքը հաղթել է բացարձակ առավելությամբ՝ 83 տոկոս ձայներով
2971 դիտում
18:32 22-09-2023
Արթուր Ալեքսանյանը բացարձակ առավելությամբ՝ 9-0 հաշվով, հաղթանակ տարավ Չեխիայի ներկայացուցչի նկատմամբ
Այս բաժնից
922 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
787 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
691 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին