1561 դիտում
23:18 15-02-2019
Յուրացման դեպք է բացահայտվել Գեղարքունիքի Ջիլ համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում պաշտոնեական դիրքի չարաշահումների վերաբերյալ օպերատիվ տվյալներ ստացվեցին։ Արդյունքում բացահայտվեցին կոռուպցիոն բնույթի հանցագործություններ։
Տեղեկությունների հիման վրա համատեղ ձեռնարկված միջոցառմամբ պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Ջիլ համայնքի նախկին ղեկավարն օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2015-17 թվականներին համայնքապետարանի պահակ է ձևակերպել որդուն, որը փաստացի աշխատանքի չի հաճախել։ Նրա անվամբ դուրս գրված շուրջ 1,2 միլիոն դրամ աշխատավարձը համայնքապետը յուրացրել է։ Նույն եղանակով, նախկին համայնքապետը յուրացրել է նաև 2013-17 թվականներին որպես հավաքարար ձևակերպված մի կնոջ անվամբ դուրս գրված շուրջ 3 միլիոն դրամ աշխատավարձը։
Պարզվել է նաև, որ նախկին պաշտոնյան 2015 թվականի ընթացքում համայնքապետարանի ֆինանսական միջոցներից իր մերձավորների անվամբ օգնության գումարներ է դուրս գրել և նույնպես յուրացրել։
Փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Կատարվում է նախաքննություն։
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1843 դիտում
20:11 13-07-2021
Ջիլ Բայդենը կմասնակցի Տոկիոյում Օլիմպիական խաղերի բացման արարողությանը
12687 դիտում
19:06 25-03-2018
Խոշոր չափի յուրացման դեպք Վերնաշեն համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
39249 դիտում
17:26 19-05-2018
Բացահայտվել է շուրջ 3.600.000 դրամի յուրացման դեպք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
892 դիտում
21:09 14-01-2025
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ արդյունաբերական զարգացման կազմակերպության տնօրենին
2638 դիտում
21:04 14-01-2025
Փակ վկա՞, թե ոստիկանի գործակալ․ Հրանտ Վարդանյան
1012 դիտում
20:50 14-01-2025
Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան պլանավորվել է ավելի քան 2 ամիս առաջ. ԱԳՆ խոսնակ