Իկարդին իրեն պատժելու որոշմանը արձագանքել է Մարկ Տվենին մեջբերելով
«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին իր ինստագրամում գրառում է կատարել՝ իրեն ավագի թևկապից զրկելու իրավիճակի վերաբերյալ:
«Երբեմն ավելի լավ է բերանը փակ պահել և հիմար ձևանալ, քան սկսել խոսել և հաստատել դա: Մարկ Տվեն», գրել է Իկարդին:
Հիշեցնենք, որ «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ խնդիների պատճառվ Իկարդին զրկվել է ավագի թևկապից:
Դրանից հետո նա հրաժարվել է թիմի հետ մեկնել Ավստրիա՝ «Ռապիդի» հետ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ հանդիպմանը: