2177 դիտում
16:47 15-02-2019
«Հորիզոն 2020» ծրագրին մասնակցությամբ հետաքրքրված հետազոտողների, գիտնականների ու ձեռնարկատերերի համար
Արևելյան հարևանության հինգ երկրների (Հայաստան, Բելառուս, Վրաստան, Մոլդովայի Հանրապետություն և Ուկրաինա) հետազոտողները, գիտնականները, ձեռնարկատերերն ու քաղաքականություն մշակողները հրավիրվում են դիմելու բրոքերային միջոցառումների կամ նախապատրաստական հանդիպմների ընթացքում «Կապերի ընդլայնման դրամաշնորհներ» մրցույթի վերջին փուլին մասնակցության համար:
Այս դրամաշնորհային մրցույթի մասին [url=https://www.euneighbours.eu/ru/east/stay-informed/news/vostochnoe-sosedstvo-vozmozhnost-dlya-issledovateley-uchenykh-i#]հայտարարվել է[/url] ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Արևելյան գործընկերություն ՊԼՅՈՒՍ» ծրագրի միջոցով:
«Կապերի ընդլայնման դրամաշնորհներ» մրցույթը ֆինանսապես աջակցում է տարածաշրջանի հետազոտողների մասնակցությանը «Հորիզոն 2020» ծրագրին առնչվող բրոկերային միջոցառումներին և նախապատրաստական հանդիպումներին՝ այս ծրագրի շրջանակներում նախագծային առաջարկների մշակման նպատակով:
Դրամաշնորհային ծրագրի նպատակն է ընդլայնել ԵՄ Անդամ պետությունների, ԱլԳ-ին չասոցացված երկրների ու Արևելյան հարևանության երկրների միջև գիտական կապերը, ինչպես նաև ավելացնել «Հորիզոն 2020» ծրագրին նախագծային առաջարկներ ներկայացրած մասնակիցների թիվը:
Նմանատիպ նյութեր
1031 դիտում
11:24 08-09-2015
Հայաստանը մտադիր է միանալ ԵՄ Հորիզոն 2020 ծրագրին
1415 դիտում
21:04 23-09-2019
ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանի հարցազրույցը «Հորիզոն» լրատվական ծրագրին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
400 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
547 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
928 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ