211652_close_icon
views-count1975 դիտում article-date 22:32 14-02-2019

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

Փետրվարի 14-ին, ժամը 18:38-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Արջանոց ռեստորանի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Mercedes G մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից (4 ուղևոր): *** Փետրվարի 14-ին, ժամը 03։22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի մոտակայքում «BMW X5» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «BMW X5» ավտոմեքենան: *** Փետրվարի 14-ին, ժամը 00:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Տառերի պուրակի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ 21-21» մակնիշի ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր