211652_close_icon
views-count3451 դիտում article-date 21:48 14-02-2019

«Արմավիր» ՔԿՀ-ում հանձնուքի զննությամբ 10 տուփ բնական հյութի տարաների մեջ հայտնաբերել են կոնյակով լցված փուչիկներ

Փետրվարի 14-ին՝ ժամը 12:45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, դատապարտյալ Վ. Մ.-ի անվամբ եղբոր՝ քաղաքացի Ս. Մ.-ի կողմից բերված հանձնուքի զննությամբ 10 տուփ բնական հյութի տարաներից յուրաքանչյուրում հայտնաբերել են կասկածելի հեղուկով լցված մեկական ռետինե փուչիկ։ Ըստ քաղաքացու բանավոր հայտարարության՝ փուչիկների մեջ կոնյակ է։ Հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր