2100 դիտում
21:38 10-12-2020
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները 930 հոգեմետ դեղահաբ են հայտնաբերել հանձնուքի թթվասերի տարաների միջից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել քաղաքացի Կ.Մ.-ի կողմից դատապարտյալ Վ. Մ.-ի անվամբ բերված հանձնուքը, որում առկա թթվասերի 2 տարաների գործարանային տեսքը կասկած է առաջացրել:
Արդյունքում տարաների միջից հայտնաբերվել է պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված, հոգեմետ հանդիսացող, դիազեպամ հիշեցնող 930 դեղահաբ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
[b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության
հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
721 դիտում
18:57 23-01-2025
Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Հայաստանի շինարարների միության անդամների հետ
808 դիտում
18:44 23-01-2025
Սահմանվել են սիրողական ձկնորսության թույլատրելի կենդանատեսակները և չափաքանակները
655 դիտում
18:32 23-01-2025
Դավոսում կայացել է ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը