ՈւԵՖԱ-ն «Մանչեսթեր Յունայթեդի» և ՊՍԺ-ի դեմ գործ է հարուցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել «Մանչեսթեր Յունայթեդի» և ՊՍԺ-ի դեմ՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ առաջին խաղի (0:2) արդյունքներով:
Անգլիական ակումբին մեղադրում են «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում աստիճանավանդակները արգելափակելու և երկրպագուների կողմից դաշտ իրեր նետելու մեջ:
Փարիզցիներին կարող են պատժել երկրպագուների կողմից ճայթռուկներ օգտագործելու, դաշտ իրեր նետելու, վանդալիզմի գործողությունների և մարզադաշտում անկարգություններ հրահրելու մեջ:
Երկու գործով էլ որոշումները կկայացվեն փետրվարի 28-ին: Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մարտի 6-ին: