ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայում գերազանցեց «Մանչեսթեր Յունայթեդի» ռեկորդը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում ՊՍԺ-ն 5:0 հաշվով հաղթել էր բելգիական «Անդերլեխտին»:
Փարիզցիները, որոնք արդեն դուրս են եկել փլեյ-օֆ, միջինը մեկ խաղում խփում են 4 գնդակ:
ՊՍԺ-ն դարձավ մրցաշարի պատմության մեջ առաջին թիմը, որը չորս տուրից հետո 17 գնդակ է խփում:
Նախկին ռեկորդը պատկանում էր «Մանչեսթեր Յունայթեդին», որը 1998/99 հաղթական մրցաշրջանում մեկնարկային չորս խաղերում 16 գոլ էր խփել: