1573 դիտում
21:15 13-02-2019
Փրկարարները կատարելագործում են իրենց հմտությունները
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցները կմասնակցեն ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի և Փրկարար ծառայության համագործակցության շրջանակներում Ռուսաստանի դաշնությունում անցկացվելիք վերապատրաստման դասընթացներին:
Վերապատրաստման շրջանակներում Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնը (ՀՆՓԱԻԿ), Երևան քաղաքի, ինչպես նաև Լոռու, Սյունիքի, Տավուշի և Շիրակի մարզային փրկարարական վարչությունները ներկայացնող 10 փրկարարներ կմասնակցեն փետրվարի 14-ից ապրիլի 5-ը Սոչի քաղաքում անցկացվող «Սկզբնական փրկարարական պատրաստություն» թեմայով դասընթացներին:
2019 թվականի փետրվարի 18-ից մարտի 1-ը ՌԴ ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության ակադեմիայում կկազմակերպվեն «Խաղաղ և պատերազմական ժամանակաշրջանում արտակարգ իրավիճակների գոտում վթարափրկարարական և այլ անհետաձգելի աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» խորագրով դասընթացներ, որին կմասնակցեն ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության՝ ՀՆՓԱԻԿ, Քաղաքացիական պաշտպանության և Երևանի, Արմավիրի և Արարատի փրկարարական վարչությունների ղեկավար կազմը ներկայացնող 5 աշխատակիցներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
883 դիտում
18:04 27-11-2023
ՔԿ-ի քննիչները ճապոնացի մասնագետների հետ կատարելագործում են հմտությունները
Այս բաժնից
931 դիտում
20:54 06-02-2025
Չկա Արցախ, հետևաբար, չկա ճանապարհ տալու պարտավորություն․ Էդմոն Մարուքյան
655 դիտում
20:52 06-02-2025
ԿԳՄՍՆ-ն կսահմանափակի քաղաքային դպրոցներում հեռավար կրթության ծավալները
916 դիտում
20:33 06-02-2025
Ոչ մի պարագայում չի կարելի հրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված դատական հայցերից․ Մարուքյան