211652_close_icon
views-count1348 դիտում article-date 22:14 14-02-2023

ՀՀ ՔԿ քննիչները կատարելագործում են հմտությունները կիբեռհանցագործությունների քննության և էլեկտրոնային ապացույցների ձեռքբերման ոլորտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունը շարունակում է վերապատրաստման դասընթացների միջոցով կիբեռհանցագործությունների քննության և էլեկտրոնային ապացույցների ձեռքբերման հմտությունների զարգացման նպատակով ՀՀ քննչական կոմիտեի տարածքային մարմինների և ստորաբաժանումների քննիչների մասնագիտական կարողությունների կատարելագործման գործընթացը։ 

Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից համատեղ իրականացվող տարածաշրջանային «CyberEast» ծրագրի շրջանակներում ՀՀ արդարադատության ակադեմիայում անցկացվել են 4-օրյա վերապատրաստման դասընթացներ՝ կիբեռհանցագործությունների քննության և էլեկտրոնային ապացույցների ոլորտում զգալի փորձառություն չունեցող՝ ՔԿ յուրաքանչյուր տարածքային մարմնից և ստորաբաժանումներից ընդհանուր ավելի քան 30 քննիչների համար։ 

Դասընթացը վարել են Ռումինիայից և Մեծ Բրիտանիայի թագավորությունից հրավիրված փորձառու փորձագետներ։ 

Հաշվի առնելով վերջին շրջանում տվյալ ոլորտում կատարվող հանցագործությունների աննախադեպ աճը, ինչպես նաև՝ ցանկացած այլ վարույթներով ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմամբ պայմանավորված էլեկտրոնային ապացույցների հավաքման շուրջ քննիչների հմտությունների կատարելագործման արդիականությունը՝ դասընթացներին մասնակցել են այն քննիչները, որոնց կիբեռհանցագործությունների վերաբերյալ հաղորդումներ ստանալու պարագայում կհանձնարարվի վարույթ նախաձեռնելու և առաջնային քննչական և վարութային գործողությունների կատարման գործընթացը։ 

Վերապատրաստման դասընթացին մասնակցած քննիչները հետագայում նույնպես կներգրավվեն տվյալ ոլորտում հմտությունների կատարելագործմանն ուղղված տարբեր սեմինար-դասընթացների։ Վերջիններիս հետ կիրականացվեն արդիական թեմաների շուրջ պրակտիկ պարապմունքներ և կտրամադրվեն մեթոդական ուղեցույցներ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր