Նոր համալրում ՀՀ ծանրամարտի չեմպիոնների ցանկում
Երևանում շարունակվում է Հայաստանի առաջնությունը: 67 կգ քաշային կարգում հաղթեց Սևակ Նիկողոսյանը: Նա պոկեց 115 կգ, հրեց 143 կգ և մրցակիցների համար անհասանելի դարձավ երկամարտի 258 կգ արդյունքով:
Մասնագետները ուշադրությամբ հետևեցին 73 կգ քաշայինների պայքարին: Ծանր կիլոգրամներ << սանձեց >> Արմեն Գրիգորյանը: Նա լավագույնն էր երկամարտի 292 կգ / 132 կգ + 160 կգ / արդյունքով: Եթե Սևակը կարողանա 8 – 10 կգ –ով բարելավել իր ցուցանիշը, ապա հավաքականի կազմում կմեկնի Եվրոպայի առաջնություն:
Ծանրամարտի Հայաստանի առաջնությունում այսօր մրցեցին ևս երկու քաշային կարգի ներկայացուցիչներ: Ռաֆիկ Հարությունյանը / 81 կգ / երկամարտում հաղթող ճանաչվեց 340 կգ / 150 կգ + 190 կգ / արդյունքով:
Հաջորդ` 89 կգ քաշայինների մրցավեճում լավագույնը Անդրանիկ Կարապետյանն էր: Նա պոկեց 163 կգ, հրեց 185 կգ և երկամարտի 348 կգ ցուցանիշով արժանացավ չեմպիոնի պատվին:
Վաղը` փետրվարի 14 –ին կմրցեն 96 կգ և 102 կգ քաշային ծանրորդները:


