Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից
Փետրվարի 12-ին, ժամը 15։23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն «УАЗ» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից (4 ուղևոր):