3150 դիտում
12:42 12-02-2019
Պայմանագրային զինծառայողը մահացել է ծառայակցի կողմից արձակված կրակոցից. մանրամասներ՝ ՔԿ-ից
Փետրվարի 11–ին ՊՆ N զրամասերից մեկի պահպանության տեղամասում 34-ամյա պայմանագրային զինծառայող Մեսրոպ Գրիգորյանի սպանության գործով կասկածյալ կա։
Նախնական տեղեկություններով՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ա.Կ.-ն, ավագ լեյտենանտ Մեսրոպ Ռուբիկի Գրիգորյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրեն ամրակցված գնդացրից կրակահերթ է արձակել վերջինիս ուղղությամբ, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից ժամը 17:20-ին Մ.Գրիգորյանը մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
13913 դիտում
11:35 12-06-2014
Նոր մանրամասներ՝ երեկ սպանված զինծառայողի մահվան փաստով. նա մահացել է ոչ թե հակառակորդի, այլ ծառայակցի կրակոցից
Այս բաժնից
724 դիտում
18:09 06-11-2024
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ 47-րդ նախագահ ընտրվելու առիթով
565 դիտում
17:12 06-11-2024
ՊԵԿ նախագահի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտորի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր