Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է ավագանու հերթական նիստը. ՈՒՂիՂ
Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 1-ին նիստը: Օրակարգում ընդգրկված է 6 հարց:
Նիստի ընթացքում ավագանու անդամները կհաստատեն ավագանու երկրորդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը, կընտրվի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: