Մեկնարկել է Երևանի ավագանու հերթական նիստը. ՈՒՂԻՂ
Երևանի քաղաքապետարանում նոյեմբերի 13-ին մեկնարկել է ավագանու հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված է 8 հարց, որոնցից մեկը վերաբերում է Երևան քաղաքի 2800-ամյակին նվիրված՝ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից բարեկարգվող այգուն:
Ավագանու քննարկմանը կներկայացվի այգու բարեկարգման աշխատանքների երկարաձգման հարցը: Այգում կատարվելիք աշխատանքները պայմանավորված են մի շարք երկրներից ապրանքների մատակարարման և ներմուծման հետ, և քանի որ այգու բարեկարգման և հիմնանորոգման ծրագիրը ճանաչվել է բարեգործական, որը հնարավորություն է տալիս օգտվելու հարկային արտոնություններից, հիմնադրամի կողմից ստացված բեռները նշված ծրագրի շրջանակներում բարեգործական ճանաչելու նպատակով վերջինս դիմել է ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին: