211652_close_icon
views-count1147 դիտում article-date 17:14 11-02-2019

Տրանսպորտի նախարարը ընդունել է Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը փետրվարի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա - Կայմակտչիևային։ Ողջունելով դեսպանին՝ նախարարը նշել է, որ Հայաստանի և Բուլղարիայի միջև տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների բնագավառում կան բոլոր նախադրյալները երկկողմ համագործակցությունն առավել զարգացնելու և խորացնելու համար, և պատրաստակամություն է հայտնել այդ ուղղությամբ համապատասխան քայլեր կատարել։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը ևս անդրադարձել է գործակցության ընդլայնման հնարավորություններին, այնուհետև նախարարին է ներկայացրել հայ-բուլղարական միջկառավարական հերթական նստաշրջանի կազմակերպչական աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր։ Նա կարևորել է նստաշրջանի օրակարգում հայկական կողմի առաջարկություններն ընդգրկելու անհրաժեշտությունը և ներկայացրել է օրակարգային հարցերի շրջանակը։ Դրանք հիմնականում առնչվում են ավտոմոբիլային՝ ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ոլորտներին, փոխադրումների ընթացքում երկկողմ թույլտվությունների ավելացմանը, էլեկտրոնային հաղորդակցության, փոստային և առցանց փոստային փոխադրումների ոլորտներում իրականացրած օրենսդրական նախաձեռնություններին, նորագույն տեխնոլոգիաների կիրառմանը և այլն։ Նախարար Հակոբ Արշակյանը նշել է, որ ներկայացված թեմաները առաջիկայում աշխատանքային կարգով կքննարկվեն, որից հետո կարվեն համապատասխան առաջարկություններ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երկու երկրների միջև տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտներում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններին։ Քննարկվել են հետագա համագործակցության հետ կապված մի շարք այլ հարցեր։ [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր