Տրանսպորտի նախարարն ընդունեց Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպանին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մարտի 10-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակչիեվային։
Ողջունելով դեսպանին՝ նախարարը նշեց, որ Հայաստանի և Բուլղարիայի միջև տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կան բոլոր նախադրյալները երկկողմ համագործակցությունն առավել զարգացնելու և խորացնելու համար։
Նախարարը դեսպանին ներկայացրեց Հայաստանի տարածքով Իրանից դեպի Եվրոպա և հակառակ ուղղությամբ մուլտիմոդալ բեռնափոխադրումների ծրագիրը, դրանում Բուլղարիայի մասնակցության հնարավորությունը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև երկու երկրների միջև ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարներին, քննարկվեցին հետագա համագործակցության հետ կապված մի շարք այլ հարցեր։
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն[/b]