ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևային։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի աշխատանքներինառնչվող մի շարք հարցեր։
Նախարարը և դեսպանն անդրադարձել են նիստի շրջանակներում կայանալիք գործարար համաժողովի կազմակերպչական խնդիրներին։ Մասնավորապես՝ քննարկվել է գործարար խմբերի, ընկերությունների և ասոցիացիաների մասնակցության հարցը։ Կողմերը հույս են հայտնել, որ գործարար համաժողովը երկու երկրների առևտրատնտեսական կապերի զարգացման տեսանկյունից կլինի արդյունավետ։
Քննարկվել են նաև հայ-բուլղարական տնտեսական համագործակցության այլ հարցեր։