211652_close_icon
views-count1518 դիտում article-date 13:00 11-02-2019

Հարկադիր կատարման ծառայությունը ներկայացրել է փետրվար ամսվա շաբաթական վիճակագրությունը

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2019 թվականի փետրվարի 4-ից 8-ը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 3008 դիմում և գրություն: Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 7 բողոքի, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ընթացք է տրվել 26 զանգ-բողոքի: Փետրվարի 4-ից 8-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1667 քաղաքացի:

Նմանատիպ նյութեր